Ավարտվում է ԱԺ աշնանային նստաշրջանը, որը հասարակական լայն շրջանակների համար հստակեցրեց հայաստանյան քաղաքական դաշտը:
Եթե մինչ այս նստաշրջանը, որտեղ քննարկվում էր կենսաթոշակային նոր օրենքը, հասարակության որոշ մասը խոսում էր հարցերը չքաղաքականացնելու մասին, ապա ԱԺ-ում ՀՀԿ-ի և նրա կրտսեր քույր ՕԵԿ-ի՝ ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունքը տեսնելով՝ այլևս չի քննարկում իրերն իրենց անունով կոչելու քաղաքականության ճշմարտացիությունը:
Նստաշրջանն ունեցավ նաև դրական արդյունք. խորհրդարանում հնարավոր եղավ կազմակերպել ոչ իշխանական քաղաքական ուժերի միասնական պայքար՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կամակատար խորհրդարանական մեծամասնության և հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
Հրապարակներում պայքարող նոր սերունդը արդեն հստակ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչինչ ազատ չէ, և յուրաքանչյուր որոշում կայացնում է Բաղրամայն 26-ում բազմած Սերժ Սարգսյանը: Ինչ խոսք, այս ամենում իր հսկայական ներդրումն ունի Ազատիչն ինքը, քանզի հենց նա է բորբոքում իր հանդեպ այս համաժողովրդական դժգոհության կրակը:
Ազատիչն է բորբոքում դժգոհության կրակը

Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts