Լրահոս

30.07.2009 17:30


Վարչապետը մերժել է Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հիմնավորել իր եզրակացությունը։
Իր նիստում ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին՝ հիմնավորելով իր բացասական եզրակացությունները։ Նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ առաջարկելով խմբագրական փոփոխություններ։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

 

Այս խորագրի վերջին նյութերը