Նույնիսկ ամենատհասներն են հասկացել, որ Պան Գի Մունի ելույթը, միջազգային տնտեսական ճգնաժամը, Պուտինի փռշտոցը կամ Ֆյուլեի հարբուխը չէ պատճառը, որ մեզանում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։
Երկրում առկա է համատարած և համակարգված կոռուպցիա։ Սա ՀԱԿ–ի ձևակերպումն է, որի հետ դժվար է չհամաձայնվելը։
Սերժ և Տիգրան Սարգսյաններին հաջողվել է «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող կոռուպցիոն բուրգ կառուցել։ Ամեն ինչ գնում է վերև։ Անգամ բաժնի պետի կամ մասնագետի հարցով զբաղվում է ՀՀԿ ղեկավարը։
«Մեծ եղբայրը հետևում է ձեզ». ահա՛ այն կարգախոսը, որով շարժվում է Սերժ Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանի ֆունկցիան «Մեկ օլիգարխի տնտեսության» ձևավորումն է։
Եվ ահա կոռուպցիոն այս զույգը հանրությանից փող է ուզում՝ խոստանալով ապահով ծերություն, այսինքն՝ Սերժի խոստացած «Ապահով Հայաստանի» պես մի բան։
Սրանք որոշել են հա՛մ աշխատողների աշխատավարձից պահումներ անել, հա՛մ պետբյուջեի փողերից տանել իրենց կուռացիայի տակ գտնվող կենսաթոշակային հիմնադրամներն ու փողեր պտտեցնել։ Այսինքն, օֆշորային պատմության պես մի բան անել։
Իշխանությունների հանդեպ տոտալ անվստահության պայմաններում այսպիսի «բարեշրջում» նախաձեռնելը նման է Երևանի ասֆալտի վրա կարմիր կետագծեր քաշելով փող հավաքելուն։
Բնական է, որ այս պայմաններում մարդիկ դուրս են եկել իրենց իրավունքների համար պայքարելու։
Նկատենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակայինին առնչվող հարցերում շատ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԱԺ–ում ներկայացված հակաիշխանական ուժերի և փողոցում պայքարող երիտասարդների միջև։
Իշխանություններն անհանգստացած են այդ համագործակցության խորացման հարցով։ Պատահական չէ, որ լրատվական դաշտի գեղամյանները («Lragir.am», «1in.am») մուտիլովկաներով են զբաղված։ «Անկախները» հորդորում են փողոց դուրս եկած երիտասարդներին հանկարծ քաղաքական ուժերի հետ լեզու չգտնել։ Այլ կերպ ասած՝ առաջարկում են չքաղաքականացնել քաղաքականությունը։ Դրանով իսկ Բաղրամյան 26–ը ցույց է տալիս իր ահերն ու վախերը։ Իսկ դա նշանակում է, որ պայքարի միասնականությունը պետք է խորացնել։
Ինչ վերաբերում է բուն օրինագծին, ապա այն կվիճարկվի ՍԴ–ում։ Թե ինչ վճիռ կկայացնի Գագիկ Հարությունյանի ղեկավարած «կանտոռան», կախված է պայքարի ուժգնությունից։ Եթե փողոց դուրս գան տասնյակ հազարավոր մարդիկ, ապա իշխանության կցորդ ՍԴ–ն ստիպված կլինի առաջնորդվել ՀՀ սահմանադրությամբ և հակասահմանադրական ճանաչել Սերժ–Տիգրան զույգի ներկայացրած կենսաթոշակային «բարեշրջումը»։ Դե, իսկ եթե տասնյակ հազարներ հավաքվեցին, ապա կարելի է արդեն Սերժի հարցն էլ դնել օրակարգում և փաթեթային լուծում տալ երկրում կուտակված խնդիրներին։
«Նաղդ» կոռուպցիոներների «նիսյա» խոստումները

Սևակ Մինասյան