Կարծիք

05.12.2013 10:23


Արման Սահակյան. «Ուզում էինք էկոնոմիկա, ստացվեց տիգրանոմիկա»

Արման Սահակյան. «Ուզում էինք էկոնոմիկա, ստացվեց տիգրանոմիկա»

«Հայռուսգազարդի» 20 տոկոսը սկզբում հանձնվեց ռուսներին սուբսիդավորման դիմաց, բայց հետո պարզվեց՝ 155 միլիոն դոլար պարտք ունենք, որը 160 միլիոն էր, բայց դարձել էր 155 միլիոն, որը 300 միլիոն էր, բայց որից տեղյակ չէին նույնիսկ քաղաքական մեծամասնության պատգամավորները, բայց որից տեղյակ էին բոլորը, բայց դրա մասին իմացան միայն էսօր: Ու իմացան նաև, որ գազը չի էժանանալու, բայց պետք է էժանանար ըստ Պուտինի ու Գալուստի, բայց պարզվեց, որ միշտ էլ էժան է եղել, ու մարդիկ նախօրոք էին իմացել, որ մտնելու են մաքսային, ու գալու է Պուտինը ու ասելու է, որ կէժանանա, բայց Պուտինը չգիտեր, որ Հայաստանում այդ ամենը գիտեին: Ահա այսպիսի խառնափնթորային իրավիճակ: Մի խոսքով, ուզում էինք էկոնոմիկա, ստացվեց տիգրանոմիկա:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը