Լրահոս

04.12.2013 17:53


«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասնակիցները ազգային փոքրամասնությո՞ւն են. Վաչե Գաբրիելյանի պատասխանը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասնակիցները ազգային փոքրամասնությո՞ւն են. Վաչե Գաբրիելյանի պատասխանը

Ըստ ՀՀ կառավարության՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Հայաստանում խրախուսում է ինտելեկտուալ շարժումը։ Սակայն շատերի դժգոհությունն է առաջացնում, որ այն անցկացվում է ռուսերեն։ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ։

Հարցը նա թեև ուղղել է ՀՀ վարչապետին, սակայն ամբիոնին է մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

–Կա խաղ, և կա ինտելեկտուալ շարժում: Վերջինի հետ կապված միջոցառումներն անցկացվում են հայերենով: Կա միջազգային լիգա, և մեր հաղթողները մասկացում են դրա խաղերին։ Այդ լիգայի լեզուն ռուսերենն է։ Սա այդ խաղի մի մասն է, իսկ խաղի այսբերգը, որը ջրի տակ է, ամբողջովին տեղի է ունենում հայերեն։ «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքով ազգային փոքրամասնություններին թույլատրվում է հեռարձակել հաղորդումը այլ լեզվով,-ասել է Վաչե Գաբրիելյանը:

–Փոքրամասնությունը հայե՞րն են,–զարմացել է Ա. Արզումանյանը,–և հետո դա խաղում են հայկակա՛ն թիմերը Հայաստանի տարածքում: Գնացե՛ք դուրս, խաղացե՛ք ռուսերենով, եկե՛ք էստեղ, խաղացե՛ք հայերենով: ՈՒԵՖԱ-ի լեզուն էլ ֆրանսերենն է, հիմա ի՞նչ, Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է:

Ա. Արզումանյանը նաև ավելացրել է, որ կառավարության այդ նույն տրամաբանությամբ, հետևաբար, «Հայաստանի ձայնը» պետք է հեռարձակվի հոլանդերեն, կամ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»–ը՝ բրիտաներեն։

–Ձեր տրամաբանությամբ՝ ստացվում է՝ հայերենով հնարավոր չէ ինտելեկտուալ շարժում զարգացնել Հայաստանում,–ընդգծել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը