Լևոն Զուրաբյանը Հրայր Թովմասյանի պահվածքի մասին. «Ղզիկների ագրեսիվությունը»
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ–ում բավականին բորբոքված և ձայնի տոնայնությունը բարձրացնելով էր պատասխանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցապնդմանը։ Թե ինչո՞ւ էր Հրայր Թովմասյանն այդպես «առյուծ կտրել» «7օր»–ի հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է։
–Գիտեք, ամենատգեղը ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը։
Լ. Զուրաբյանն, այդուհանդերձ, ավելացրել է, որ դա չվերագրենք կոնկրետ անձի, այլ ընդունենք որպես տեսական դատողություն։
ՀԱԿ–ի հարցապնդումը վերաբերում էր նաև հայտնի «օֆշորային» սկանդալին։
–Պարզվում է՝ Հրայր Թովմասյանն այնքան անգրագետ է, որ չգիտի՝ անմեղության կանխավարկածն իրավական եզրույթ է, և գործում է քաղաքացիների համար։ Բայց քաղաքական ոլորտում գործում է մեղավորության կանխավարկածը։ Դա նշանակում է, որ եթե ինչ–որ մեղադրանք է ներկայացվում հանրային անձին, քաղաքական գործչին, նա ի՛նքը կա՛մ պետք է արագորեն ապացուցի, որ մեղավոր չէ, կա՛մ պետք է հրաժարական տա,–ավելացրել է Լ. Զուրաբյանը,–ու այս մարդը, լավ, հասկացանք՝ իրավաբան է, բայց նաև նախարար է, և նշանակում է, որ պետք է ինչ–որ քաղաքական մտածողություն էլ ունենա։ Բայց մարդը այս պարզ ճշմարտությունները չգիտի և եկել է մեզ ԱԺ–ի ամբիոնից դասեր է տալիս։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը՝ «Ի՞նչ ա, Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ ձեզ պիտի պատասխան տանք, թե՞ էդքան հզոր ենք, որ Կիպրոսի կառավարության վրա էլ կարողանանք ազդել», Լ. Զուրաբյանը կատակել է.
–Հիմա կպարզվի, որ Տիգրան Սարգսյանի վարկաբեկմամբ զբաղվում է նաև Կիպրոսի հզոր կառավարությունը։ Ստացվում է՝ ինչ–որ չար ուժեր (Հրայր Թովմասյանից համարյա հետևում էր, որ Կիպրոսի կողմից հովանավորվող, իսկ Կիպրոսի վրա կարող էր ազդել մի ավելի հզոր ուժ) զբաղված են Տիգրան Սարգսյան հրեշտակի վարկաբեկման գործով և դրա համար ծախսում են միլիոններ։
Լ. Զուրաբյանն ավելացրել է՝ եթե այդպես է, եկեք ազգովին կանգնենք Տիգրան Սարգսյանի թիկունքին և նրան պաշտպանենք իմպերիալիզմի ուժերի այս ստոր հարձակումներից։
–Իրականում պարզվում է, որ սա շատ խճճված գործ է, և մինչև այդ գործը բացվի, կարող են պահանջվել տարիներ, իսկ Հայաստանը շարունակելու է ապրել մի վարչապետի, կառավարության ներքո, որը մեղադրվում է ծանրագույն հանցանքների մեջ։ Ներդրողները թողնելու են փախնեն, Հայաստանի նկատմամբ վստահություն չի լինելու, որովհետև վարչապետն ամբողջ աշխարհում հայտնի է լինելու որպես գող ու ավազակ,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։

7or.am