Քաղաքական

04.12.2013 14:47


Խորհրդարանը քննարկում է ՀԱԿ–ի հարցապնդումը. համատարած և համակարգված կոռուպցիա

Խորհրդարանը քննարկում է ՀԱԿ–ի հարցապնդումը. համատարած և համակարգված կոռուպցիա

Այս պահին խորհրդարանն ԱԺ կանոնակարգ–օրենքով նախատեսված արտահերթ կարգով քննարկում է Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության հարցապնդումը՝ «Համատարած և համակարգված կոռուպցիա» վերտառությամբ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի պետական իշխանությունն ամբողջությամբ կոռումպացված է։

ՀԱԿ–ի հարցապնդման մեջ ընդգծվում է, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են.

«Այն, ըստ էության, ստվերային մի պետություն է պետության ներսում՝ իր ստվերային բյուջեով, որը մեծ է պետական բյուջեից»։

Նշվում է նաև, որ տարիներ շարունակ իշխանության կողմից մշակված, այսպես կոչված, հակակոռուպցիոն ծրագրերը այդպես էլ մնացել են թղթի վրա, ոչ մի արդյունք չեն տվել: Ավելին, այդ ծրագրերի շրջանակում կոռուպցիայի դեմ «պայքարի» արդյունքում Հայաստանում կոռուպցիայի չափերը ոչ միայն չեն փոքրացել, այլ նոր դրսևորում են ստացել՝ դառնալով «էլիտար կոռուպցիա»:

ՀԱԿ–ի հարցապնդման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը