Դրամատուրգ. «Այնպես չէ, որ մշակույթի նախարարությունը փող չունի»
Դրամատուրգ Սուրեն Շահվերդյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ թատրոններում գործող կառավարման ներկայիս համակարգը թատրոնը չի տանում դեպի զարգացում։
-Հայկական իրականության մեջ այնպիսի՜ խառնաշփոթ է։ Օրինակ այսօր ինձ հետ տեղի ունեցած դեպքը. զանգ եմ տվել մշակույթի նախարարութան արվեստի բաժին և փորձում եմ հարցիս պատասխանը ստանալ։ Ինձ ասում են, որ թատրոնի պատասխանատու այս պահին չունենք և իմ հարցին, փաստորեն, ոչ ոք չի կարող պատասխանել։ Իսկ իմ հարցն այն էր, որ ես բեմադրություն եմ ներկայացրել Եգիպտոսի փառատոնին և ուզում էի հասկանալ՝ ուր է իմ ներկայացրած այդ ամբողջ փաթեթը, որովհետև ինձ Եգիպտոսից նամակ էին ուղարկել, թե փաթեթը չեն ստացել։ Սա երկրորդ տարին է՝ նույն ձևով է արվում,-ասել է բեմադրիչը։
Նրա խոսքերով՝ թատրոնի մենեջմենթով պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր սիրում են այն և հասկանում են նրանից։
Արվեստաբան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Վարդան Մկրտչյանն էլ հավաստիացրել է, որ կառավարման ոլորտում զարգացումները պետք է համաչափ ընթանան և մշակույթի նախարարությունից միանգամից հրաժարվել չի կարելի։
-Աշխարհում գոյություն ունեն կառավարման մոդելներ, որոնք բազմաթիվ տարրեր են պարունակում, և ամբողջությամբ այն վերցնել ու ներդնել Հայաստանում, հնարավոր չէ. պետք է ընտրել,-ասել է նա։
Դրամատուրգ Սուրեն Շահվերդյանն էլ հակադրաձել է, թե այնպես չէ, թե մշակույթի նախարարությունը ծրագրեր իրականացնելու համար գումարներ չունի։
-Մշակույթի նախարարությունը բավական ֆինանսավորվում է, բայց հիմա փող չկա։ Այն, որ ես մամուլից տեսնում եմ, թե ինչ են լինում գումարները մշակույթի նախարարությունում, երևի թե լավ ծրագրեր կարող էին ստեղծել,-հավելել է դրամատուրգը։

7or.am