Լրահոս

30.07.2009 15:49


ՀԱԿ անդամ. «Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են ՀԱԿ–ում»

ՀԱԿ անդամ. «Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են ՀԱԿ–ում»

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողներին վստահեցրել է, որ երկրում օր առաջ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում ՀԱԿ-ում որևէ տարաձայնություն չկա։ Տարբեր են դիրքորոշումները միայն ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում։

-ՀԱԿ-ն իր ներսում այն կառուցվածքի տարրերն է դրել, որոնք ապագայում մեր պետությունը պետք է ունենա։ Այո՛, Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունն այսօր գտնվում են ՀԱԿ-ում։ Դրա համար էլ կան տարբեր կարծիքներ, և դա ՀԱԿ-ի ուժի ապացույցն է։

Առաջնայինը, ըստ Դ. Շահնազարյանի, իշխանափոխության միջոցով ԼՂ-ի կարգավորման շուրջ այժմ ընթացող գործընթացի կասեցումն է, իսկ այն, թե իշխանափոխությունից հետո ԼՂ-ի հարցն ինչպե՞ս կկարգավորվի, հրատապ հարց չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը