Իշխանության մաշկը եւ շարքային քաղաքացու կաշին ու ոսկորները
2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլերում Սերժ Սարգսյանն իր անհաշիվ ելույթներում մշտապես վստահեցնում էր, որ շատ շուտով շարքային քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան դրական փոփոխությունները:
Ավելորդ է ասել, թե նրա ղեկավարման ողջ շրջանում ինչ են զգացել շարքային քաղաքացիները: Ավելի քան 300 հազարը փախել է երկրից, իսկ մնացածն էլ մի կերպ շարունակում է չարքաշ գոյությունը:
Հիմա էլ խոհրդարանական ամբիոնից Էդուարդ Շարմազանովն է վստահեցնում, թե Վլադիմիր Պուտինի այցից հետո ենք լավ ապրելու. «Անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները»:
Երեւի ՀՀ իշխանությունները, երբ գրում էին «Ապահով Հայաստան» ծրագիրը, հույս են տածել, որ այն կենսագործելու է ՌԴ նախագահը:
Գնահատելով վիլնյուսյան գագաթաժողովի եւ Պուտինի հայաստանյան այցի արդյունքները՝ Շարմազանովը հայտարարում է, որ դրանք աննախադեպ էին եւ նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում: Եվ իր կարճ ելույթում ներկայացնելով մի քանի փաստեր, շարունակ հարցնում է՝ շարքային քաղաքացիների համար հիմա սա լա՞վ Է, թե՞ վատ:
Նաև հայտարարում է, թե Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:
Շարմազանովին թվում է, թե ոչ ոք չի հետեւել այդ գագաթաժողովի անցուդարձին: Մութ աշխարհ է, միայն իրենց է հաջողվել տեսնել ու լսել ամեն ինչ: Ո՞րն Էր այդ «ամենաբարձր մակարդակը»: Գուցե այն, որ Սերժ Սարգսյանը բարեւեց Ալիեւի՞ն, ով , ի դեպ, ճիշտ պահին կանգնած էր իր համար սահմանված տեղում եւ, ի տարբերություն ոմանց, ուշացած ու մոլորված չէր փնտրում իր տեղը: Եվ դեռ հարց է՝ հակառակ իրադրության դեպքում արդյոք Ալիեւը կբարեւե՞ր Սարգսյանին: Իհա՛րկե ոչ:
«Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր պետության առաջնորդը Վիլնյուսում վերահաստատեց մեր այն վճռականությունը, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը պետք է շարունակվի՝ անդրադառնալով նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակմանը»,–ոգեւորված շարունակում է ՀՀԿ խոսնակը:
Տապալված «Ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո միջազգային քանի-քանի ամբիոնից է այդ մասին հայտարարել Սերժ Սարգսյանը՝ շարունակելով Ազգային ժողովում պահել հայ-թուրքական արձանագրությունները:
Բայց պարզվում է, նման կարգի «վերահաստատումները» պետք է համարենք որպես Հայաստանի «ամենաբարձր մակարդակով» ներկայություն Վիլնյուսում:
Պուտինի այցի հետո կապված Շարմազանովը նշում է ստորագրված 12 փաստաթղթերը եւ հարցնում «Սա լա՞վ է, թե՞ վատ»:
Շարունակելով ելույթը այլ բաներ էլ է նշում. «Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար: Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսաստանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ»:
Եվ վերջում եզրակացնում է, թե անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները:
Սակայն նույն պահին պարզվեց, որ գազի գինը չի էժանանալու, այլ մնալու է նույնը: Եվ որպեսզի ռուսական կողմը նորից չբարձրացնի գազը սակագինը «Գազպրոմին» է տրվել «Հայռուսգազարդի» 20 տոկոսը, այսինքն՝ «Հայռուսգազարդ» անվանումից «հայ»–ը գնաց, մնաց միայն «ռուս»–ը՝ «Ռուսգազարդ» կամ պարզապես «Գազպրոմ»:
Հետաքրքիր է, այս պարագայում ո՞րն Է շարքային քաղաքացիների շահը:
Հուլիսից ապօրինի բարձրացված գազի սակագինը մնում է նույնը, իսկ շարքային քաղաքացիների կյանքը չի բարելավվել երբեք: Ի՞նչ է զգալու իր մաշկի վրա:
Կամ 30 տոկոս մաքսատուրքը հանելուց հետո այդ ի՞նչ աննախադեպ հնարավորություններ են ստեղծվելու սոցիալ տնտեսական զարգացման համար: Այս իշխանությունը, կառավարությունը անցած 6 տարում ապացուցեցին, որ տնտեսությունը կարող են փլուզել, ժողովրդի սոցիալական վիճակն էլ վատթարացնել այն աստիճան, որ փախչեն երկրից ուր պատահի:
Միթե որեւէ մեկը հավատում է, թե Սերժ եւ Տիգրան Սարգսյանները կարող են տնտեսություն զարգացնել, ինչով էլ պայմանավորված որոշ չափով կլուծվեն սոցիալական խնդիրները:
Ոչ ոք նման հրաշքի չի հավատում: Գործող իշխանությունը միայն կարող է մարդկանց կերակրել «աննախադեպ», «նոր էջ» բառերով եւ վերջ:
Ա՛յ, դա իսկապես շարքային քաղաքացիները զգում են իրենց մաշկի վրա:
Եվ նաեւ զգում, հասկանում եւ տեսնում են, որ ամեն ինչ լավ է միայն իշխանությունների համար, իրենց համար ամեն ինչ վատ է:

Կիմա Եղիազարյան