Լրահոս

30.07.2009 15:04


Սուրեն Շահվերդյան. «Մենք հաղթող կլինենք, եթե ոչ մի կաթիլ արյուն չթափվի»

-Որքանով որ ես եմ հետևում մամուլին, հասկանում եմ, որ փակուղու առջև ենք կանգնել, և հստակ քայլեր  չեմ տեսնում։ Ինչ կարող է լինել, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, Աստծուց խնդրում եմ՝ խաղաղ երկինք լինի. ինձ համար կարևորն այն է, որ արյուն չթափվի, ես միայն այդ ցանկությունն ունեմ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ասել է դրամատուրգ Սուրեն Շահվերդյանը։

Նրա խոսքերով՝ ինքը պատերազմի վտանգ է զգում, բայց հույս ունի, որ կսխալվի։

-Տարածքային փոխզիջումների կողմնակից եմ, որ արյուն չթափվի։ Մենք հաղթող կլինենք, եթե ոչ մի կաթիլ արյուն չթափվի,-ասել է Սուրեն Շահվերդյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը