«Ղարաբաղյանհակամարտությանկարգավորմանգործընթացումառաջիկայումլուրջզարգացումներենսպասվում, որոնք, թերևս, մեզստիպենևսմեկարտահերթհանրահավաքգումարել»,- հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ ընթացող այժմյան գործընթացներն ավելի քան վտանգավոր են, և որևէ դրական տարր հայակակ կողմի համար չկա։ Նա կարծում է, որ այս հարցում ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան համաձայնության են եկել, և այժմ ԼՂ-ի կարգավորումը հիշեցնում է դեյտոնյան գործընթացը, երբ ուժեղ պետությունների կողմից կարգավորումը պատադրվում է կողմերին։
«7օր»-ը հետաքրքրվել է Դ. Շահնազարյանից, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը հանրահավաք չի հրավիրում։
-Շատ կարևոր է մեզ համար ԼՂ-ի դիրքորոշումը։ ՀԱԿ-ում տարաձայնություն չկա այն մասին, որ ԼՂ-ի հարցն ինքնորոշման հարց է, հետևաբար՝ չափազանց կարևոր, եթե վճռորոշ է հենց ԼՂ-ի դիրքորոշումը։ Ցավոք, այնտեղից առայժմ միայն որոշակիորեն կա այն դիրքորոշումը, որ նրանք վստահում են Սերժ Սարգսյանին,- պատասխանել է Դ. Շահնազարյանը։
Ինչո՞ւ ՀԱԿ–ը հանրահավաք չի հրավիրում
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերևս, մեզ ստիպեն ևս մեկ արտահերթ հանրահավաք գումարել»,- հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ ընթացող այժմյան գործընթացներն ավելի քան վտանգավոր են, և որևէ դրական տարր հայակակ կողմի համար չկա։ Նա կարծում է, որ այս հարցում ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան համաձայնության են եկել, և այժմ ԼՂ-ի կարգավորումը հիշեցնում է դեյտոնյան գործընթացը, երբ ուժեղ պետությունների կողմից կարգավորումը պատադրվում է կողմերին։

7or.am