Դավիթ Շահնազարյան. «Իհարկե` փոխզիջումներ պետք է լինեն»
-Ոչ միայն վտանգավոր է, այլև ճակատագրական է և ավելի վատ՝ ուղղակի դժվար է պատկերացնել,- ՄԱԱ-ում ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի կարգավորման շուրջ ներկայում ընթացող գործընթացներին։ Նա ենթադրում է, որ այժմ արդեն քննարկումներն ընթանում են Մեծ պայմանագրի շուրջ, և դա կարող է չորս գործընթաց կանխել միայն, եթե Ռուսաստանն իր դիրքրոշումը փոխի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չբավարարվի ստացածով ու լրացուցիչ զիջումներ պահանջի, եթե ֆորսմաժորային գործընթացներ չլինեն, և եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։
Դ. Շահնազարյանը նշել է այն չորսը կետը, որոնք իշխանափոխությունից հետո իրենց գալու դեպքում պետք է փոխվեն Մադրիդյան սկզբունքներում. «միջանցք կոչվածը պետք է լինի կա՛մ Հայասատանի, կա՛մ Ղարաբաղի վերահսկողության տակ, ոչ թե Ադրբեջանի, հանրաքվեի մասին ավելի հստակ պետք է նշված լինի, և այն պիտի անցկացվի միջազգային կազմակերպության կողմից, փախստականների վերադարձ բուն ԼՂ և, պարտադիր, միջազգային խաղաղապահների առկայության ապահովում, ընդ որում՝ այն երկրների, որոնք ուղղակի շահեր չունեն տարածաշրջանում»։
«7օր»-ի այն հարցին, թե առաջին կետը՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, փոխվելո՞ւ է, նա պատասխանեց, որ այդ քննարկումն արդեն դուրս է գալիս «ռացիոնալ դաշտից», ապա նշեց, որ այդ կետն առաջին անգամ է հայտնվել բանակցային սեղանին, քանի որ «երբ ասվում է հայկական զորքերի դուրս բերում այսինչ տարածքներից, դա ուրիշ բան է, իսկ երբ ասում են տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ, լրիվ ուրիշ ձևակերպում է»։
ՀԱԿ անդամը նաև նշել է, որ մեր հասարակությունը քաղաքականպես շատ հասուն է և լավ հասկանում է, որ պետք է լինեն փոխզիջումներ.
-Այլ տարբերակ չկա։ Իհարկե, փոխզիջումներ պե՛տք է լիենեն։ Ես համոզված եմ, որ կարգավորման այլ տարբերակ չկա, բացի փոխզիջումներից։

7or.am