Մեկնաբանություն

03.12.2013 13:36


Պոռնիկները՝ միջին խավ

Պոռնիկները՝ միջին խավ

Միջին խավ՝ մարդկանց սոցիալական խումբ, որը նյութական և հոգևոր պահանջների բավարարման համար ունի կայուն եկամուտ։

Հայտնի ճշմարտություն է, որ միջին խավի առկայությամբ է պայմանավորված տվյալ պետության տնտեսական և այլ ոլորտների զարգացումը։

Հիմա կասեք, թե Հայաստանում նման սոցիալական խումբ գոյություն չունի. կան աղքատներ և հարուստներ։

Իրականում այդ միջին խավը կա, և այն աստիճանաբար ընդլայնվում է։ Պոռնիկները՝ մարմնավաճառները։ Նրանց թիվն իսկապես ավելանում է։ Տղամարդիկ պակասում են, պոռնիկներն՝ ավելանում։ Բայց դրա մասին չէ խոսքը։

Հայաստանում մարմնավաճառի օրական եկամուտը նվազագունը 30 հազար դրամ է, լավ, թող 20 հազար լինի։ Չնայած «հնագույն մասնագիտության» «նվիրյալների» հավաստմամբ՝ «օրը օր չի լինի, եթե մի 50 հազար դրամ չքերեն»։ Բավականին պատկառելի եկամուտ ոչ միայն աղքատ Հայաստանի, այլև զարգացած երկրների համար։

Մարմնավաճառների թիվը հաստատ մի քանի հազարի կհասնի Հայաստանում։ Չեղա՞վ սոցիալական խումբ։ Եվ եթե նույն տեմպերով շարունակվի, փաստացի կդառնան «միջին խավ»։ Իսկ դուք ասում էիք՝ «գիտելիքահեն տնտեսությո՜ւն, ՏՏ ոլո՜րտ, արդի չափանիշներին համապատասխանող կրթական համակա՜րգ, միջազգային շուկաներում մրցունակ մասնագետնե՜ր»...

Դե պոռնիկներին էլ գումարեք քաղաքական մարմնավաճառներին, որոնք նույնպես կայուն եկամուտ ունեն ու քիչ քանակ չեն կազմում, և պատկերն ամբողջական կդառնա։ Հենց այս շերտն էլ իշխանության հենարանի դերն է կատարում ընտրությունների ժամանակ և դրանց արանքում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը