Լիանա Թորոսյան. «A/H1N1 վիրուսային վարակն իր տեսակով ավելի մեղմ է, քան սեզոնային սովորական գրիպը»
-Մինչ օրս Հայաստանում լաբորատոր քննությամբ հաստատված դեպքեր չունենք,-«Ուրբաթ» ակումբում ասել է ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Նա նշել է, որ «խոզի գրիպ» կոչվածի մուտքը հանրապետություն բացառված չէ, սակայն «Երկիրն այսօր հնարավորություն ունի ախտորոշելու այս վիրուսային վարակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է անհրաժեշտ միջոցառումներ»։
Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ, ԶԼՄ-ների գծով խորհրդական Ռուսլանա Գևորգյանը տեղեկացրել էր, թե ՀՀ-ն ունի A/H1N1 վիրուսային վարակի դեմ դեղամիջոց.
-Ունենք շատ մեծ պահեստարան, բայց այդ դեղորայքը չի կարելի օգտագոծել որպես պրոֆիլակտիկա, այդ դեղը միայն պետք է օգտագործել, եթե այն բժիշկն է նշանակել։ Հիմա դեղատներում վաճառում են, բայց պետք չէ այն նախօրոք օգտագործել։
Լիանա Թորոսյանն ասել է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ծավալվել է առանձին մասնաշենք, որտեղ կան բոլոր համապատասխան պայմանները հիվանդներին հոսպիտալացնելու, համապատասխան օգնություն ցույց տալու համար։
Ի դեպ, հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը նշել է, որ A/H1N1 վիրուսային վարակն իր տեսակով ավելի մեղմ է, քան սեզոնային սովորական գրիպը։

7or.am