Լրահոս

03.12.2013 12:07


Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07.05-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 06.30-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց գտնվող ավտոտնակում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործարկելիս կափարիչի տակ կրակ է բռնկվել, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Նույն օրը՝ ժամը 07.57-ին, կրակը մարվել է Արաբկիրի թիվ 5 ՀՓՋ մարտական 2 հաշվարկի կողմից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:

Այս խորագրի վերջին նյութերը