Քաղաքական

03.12.2013 10:32


Գալուստ Սահակյան. «Ադրբեջանի նախագահին բարևելը պարտադիր էր»

Գալուստ Սահակյան. «Ադրբեջանի նախագահին բարևելը պարտադիր էր»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, Սերժ Սարգսյանի՝ Իլհամ Ալիևին անպայման բարևելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։

«7օր»–ի հարցին՝ պարտադի՞ր էր Ալիևին այդպես «անձնուրացաբար» բարևելը, չէ՞ որ իրավիճակն այնպիսին էր, որ կարող էր պարզապես անցնել–գնալ, Գ. Սահակյանն ընդգծել է.

–Ալիևին բարևելը չէր պարտադիր, Ադրբեջանի՛ նախագահին։ Վերջին հաշվով, Ադրբեջանն էլ իր ժողովուրդն ունի, և նա ներկայացնում է Ադրբեջանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ դիվանագիտությունն ու քաղաքականությունը նաև ամբողջ աշխարհում ընդունված էթիկայի օրենքներն են, և այնպես չէ, որ երկրի ղեկավարները պետք է «իրենց խռով պահեն»։

–Կարծում եմ՝ երբ մի երկրի հետ փորձում ես խնդիրներ լուծել, համաձայնություններ ձեռք բերել, բնականաբար, պիտի գնաս այդ ճանապարհով։ Էդ պահին ո՛չ դուք եք էնտեղ եղել, ո՛չ էլ ես, նայած՝ ինչպիսի դահլիճ էր, ինչ պրոցեսներ էին։ Տեսանյութը կարող են կաղապարել, շրջել, շարժել, ցույց տալ ինչ–որ մի դրվագ։ Իսկ դիվանագիտական աշխարհում չկան նման մոտեցումներ, որ ինչ–որ պետության ղեկավարներ պիտի անպայման իրար սրախողխող անեն կամ արհամարհեն մեկը մյուսին,–նշել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը