Լրահոս

30.07.2009 13:48


Մինչ այժմ Հայաստանի սահմանը հատել է A/H1N1 8 վիրուսակիր

Մինչ այժմ Հայաստանի սահմանը հատել է A/H1N1 8 վիրուսակիր

-ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ այսօր A/H1N1 վիրուսային վարակի համաճարակային իրավիճակն աշխարհում դեռևս մնում է լարված,-մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Նա կրկին վկայակոչելով ԱՀԿ-ին՝ ասել է, որ այսօրվա դրությամբ աշխարհում արձանագրվել է 134 503 դեպք, որից 800-ը՝ մահացու ելքով։

-Այն պահից, երբ ԱՀԿ-ն հայտարարեց պանդեմիկ 4-րդ փուլի մասին, այսինքն արձանագրվեցին մարդուց մարդուն փոխանցման դեպքեր, ՀՀ ԱՆ-ում ձևավորվեց օպերատիվ շտաբ, որտեղ ներգրավված մասնագետները լիազորված են կազմակերպել և իրականացնել բոլոր միջոցառումները ։

Լ. Թորոսյանն ասել է, որ հանրապետությունում բնակչության իրազեկման ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ են իրականացվում։

-Պետական սահմանային անցումային կետերում ապրիլի վերջերից իրականացվում է հսկողություն այն բոլոր ուղևորների նկատմամբ, որոնք հատում են ՀՀ պետական սահմանը։

Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը հաղորդել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված է ջերմացույց, որի միջոցով առանց ուղևորին անհանգստացնելու կարողանում են որոշել՝ նա ջերմո՞ւմ է, թե՞ ոչ։

Ըստ բանախոսի՝ մինչ այժմ հայտնաբերվել է ջերմություն ունեցող 8 հոգի, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը