Ադրբեջանական թերթի գլխավոր խմբագիրը պատրաստվում է թարգամանել Զորի Բալայանի «Օջախ»–ը։
Ադրբեջանի դատարանն արդարացրել է «Հուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալիին, որը մեղադրվում էր ազգային, ռասայական և կրոնական ատելություն տարածելու մեջ։ Մի քանի տարի առաջ լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ նա թարգմանեց Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքն ու նրա առանձին կտորներ տպագրեց իր թերթում։ Քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացավ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դժգոհությունը։ Սակայն, հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճվեց։ 2007թ.-ին Զեյնալին փոքր տպաքանակով հրատարակեց Հիտլերի գրքի ադրբեջաներեն թարգմանությունը։ 2008թ.-ին Ադրբեջանի արդարադատության նախարարության դատական փորձաքննության կենտրոնը հավաքեց փորձագիտական խումբ, որը պետք է գնահատական տար թարգմանված «Մայն Կամպֆ»-ի բովանդակությանը։ Փորձագիտական խմբի եզրահանգմամբ՝ ադրբեջաներեն թարգմանված «Մայն Կամպֆ»-ի որոշ գլուխներում Զեյնալին իր «համակրանքն է արտահայտում Հիտլերի նկատմամբ»։ Այնուհանդրձ, դատարանը արդարացրեց լրագրողին։ APA գործակալության հաղորդմամբ՝ Զեյնալին պատրաստվում է թարգմանել Զորի Բալայանի «Օջախ»-ը։

Ըստ "Интерфакс" -ի։