Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը 15 տարեկան է
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ
Վեհափառ Տե՛ր,
Պարոնայք գեներալնե՛ր և սպանե՛ր,
Հարգելի՛ հայրենակիցներ և հյուրե՛ր,
Այսօր մենք վկան ենք նշանակալի իրադարձության՝ Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա ավարտական արարողությանը: Մի քանի օր հետո այսօրվա շրջանավարտները սկսելու են սպայի դժվարին, բայց անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը, համալրելու են նրանց կուռ շարքերը, ովքեր աներեր և պատվախնդրորեն կանգնած են ազգային-պետական գերակա խնդրի՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման առաջին գծում:
Խորհրդանշական է, որ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների այս տարվա հոսքը համընկնում է Զինված ուժերի սպաների պատրաստման գլխավոր դարբնոցի՝ ռազմական ինստիտուտի ստեղծման 15-րդ տարեդարձի հանդիսությանը:
Մեր նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնադրվեցին կանոնավոր բանակ ձևավորելու դժվարին օրերին, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ: Այսօր արդեն կարող ենք ասել, որ բոլոր ռազմական կրթօջախներն էլ դարձել են ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոններ, ունեն ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու դասախոսապրոֆեսորական և հրամանատարական կազմ: Վստահ եղեք, որ նախորդ տարիների նման այսուհետ ևս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ գործունեության գերակայություններից մեկը: Այլ կերպ չի էլ կարող լինել:
Հայտնի իրողություն է. բանակն առավել հզոր է իր սպայական կազմով, որը յուրաքանչյուր բանակի ողնաշարն է և որի մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային ու բարոյական նկարագրով է պայմանավորված զորքերի մարտական պատրաստությունը: Հայաստանի զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների և խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունն ու բարոյակամային բարձր որակները:
Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և անփոխարինելի բաղադրիչը: Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբևէ, մեր բանակն ամուր է, արդիական և ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ո՛չ միայն պատերազմի, այլև խաղաղության քննությունը՝ մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին:
Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը. «Սուր բարձրացնողը սրից կընկնի»: Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը: Թող ոչ ոք չկասկածի՝ հարկ եղած դեպքում նույնը կլինի նաև այսօր:
Սիրելի՛ նորընծա սպաներ,
Այդ արդարության սուրը, հատուցման սուրը այսօրվանից նաև դո՛ւք եք, ձեզնից յուրաքանչյո՛ւրը: Այսօրվանից նաև դո՛ւք եք Հայաստանի ու Արցախի այն անկոտրում վահանը, որին բախվելով կփշրվեն ցանկացած հակառակորդի հոխորտանքներն ու հավակնությունները: Այսօրվանից նաև դո՛ւք եք մարմնավորում Հայոց բանակի հզորությունն ու պատվո վարքականոնը, նրա միտքն ու կարգապահությունը, նրա կամքն ու աննահանջ ոգին: Ես հավատում եմ ձեզ:
Շնորհավորում եմ բոլորիս Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի և Զինված ուժերի սպայակազմի նոր համալրման առթիվ: Նորավարտ սպաներին, բանակի ողջ անձնակազմին մաղթում եմ, որ ծառայության ընթացքում անաղարտ պահեն հայ սպայի բարձր անունն ու պատիվը, որ նրանց ուղեկցեն մեր նախնյաց զինական ոգու հերոսականությունը, տոկունությունը, պետությանն ու ժողովրդին ծառայելու նվիրվածությունը՝ հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի:
Փա՛ռք հայոց բանակին
Կեցցե՛ Հայաստանը
և թող հարատևի՛ հայ ժողովուրդը: