Կիմա Եղիազարյան. «Իրարանցումը հիշեցնում է Խրուշչովի ու Բրեժնեւի այցերը»
Ավագ սերունդը հիշում է. երբ Հայաստան այցելեց Խրուշչովը, իրենք բարձրդասարանցի էին եւ վերջինիս դիմավորելու համար իրենց քշեցին դեպի Կոնյակի գործարան, ու այդ բարձրունքում իրենք ստիպված եղան սպասել ավելի քան 5 ժամ՝ մինչեւ կգար գլխավոր քարտուղարը:
Միջինդասարանցի մեր սերնդին քշեցին Ամիրյան փողոց եւ այնտեղ պահեցին շա՜տ երկար, որ մտնենք Լենինի հրապարակ ու ողջունենք Բրեժնեւին:
Կային ծնողներ, ովքեր, իրենց երեխաներին ուսերին բարձրացրած, անցան հրապարակով, որ երեխաները լավ տեսնեն Լեոնիդ Իլյիչին:
Այսօր ավագ, միջին եւ երիտասարդ տարիքի պետաշխատողներին առավոտյան քշել էին Նալբանդյան եւ Իսահակյան խաչմերուկ, որ դիմավորեն…Պուտինին: Ով պետք է բացեր իր այցի պատվին տեղադրված հուշարձանը: Պուտինը չեկավ: Դիմավորեցին ինչ-որ ռուս չինովնիկի: Ի դեպ, հուշարձանի մոտ քշվածները սպասում էին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության հնչյունների ներքո:
Մինչդեռ 2005-ին, երբ Պուտինը եկավ Հայաստան, այստեղ նրան դիմավորում էինք որպես անկախ երկրի քաղաքացիներ:
Իսկ այսօրվա իրարանցումը հիշեցնում է Խրուշչովի ու Բրեժնեւի այցերը:
Գործող իշխանության եւ Սերժ Սարգսյանի միակ «ձեռքբերումը» սա է՝ ամեն ինչ անել, որ Պուտինին դիմավորենք այնպես, ինչպես սովետի շրջանում: