ԲՀԿ–ն մտադիր է բոյկոտել կառավարության ներկայացրած նախագծերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից 49 պատգամավորների նախաձեռնությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի 5% պարտադիր կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցը խորհրդարանում ներկայացվելու է արտահերթ ընթացակարգով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե կառավարությունը կրկին փորձի տապալել այս հարցի քննարկումը և շարունակի ժողովրդի շահերից չբխող օրինագծեր ներկայացնել, ԲՀԿ–ն իրեն իրավունք կվերապահի չմասնակցել կառավարության կողմից ներկայացված ո՛րևէ օրինագծի քննարկմանը։
–Մենքժողովրդի՛հետմիասին կքննարկենքմերհետագաանելիքները,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։
Նա նաև դատապարտել է արտահերթ ընթացակարգով նախագծերը խորհրդարան բերելու կառավարության գործելաոճը։
–Ուրբաթ գիշերով կամ կեսգիշերից հետո կամ էլ երկուշաբթի առավոտյան ներկայացնում են նախագիծը։ Եթե իրենք մեր փոխարեն որոշել են և խորհրդարանին վերապահում են միայն դակիչի դերը, այդ դեպքում եկե՛ք սահմանադրական փոփոխություններով արձանագրենք, որ գան, նստեն էստեղ, իրենց ներկայացրած նախագծերը քննարկեն, քվեարկեն։ «Բարգավաճ Հայաստանը» չի՛ մասնակցելու որևէ նախագծի քննարկմանը, որը նման հապշտապ կերպով, կրկնում եմ՝ ուրբաթ կեսգիշերից մինչև երկուշաբթի առավոտյան, բերվել է ԱԺ, և պարտադրվում է խորհրդարանին՝ արտակարգ ռեժիմով քննարկվելու,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
ԲՀԿ–ն մտադիր է բոյկոտել կառավարության ներկայացրած նախագծերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից 49 պատգամավորների նախաձեռնությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի 5% պարտադիր կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցը խորհրդարանում ներկայացվելու է արտահերթ ընթացակարգով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե կառավարությունը կրկին փորձի տապալել այս հարցի քննարկումը և շարունակի ժողովրդի շահերից չբխող օրինագծեր ներկայացնել, ԲՀԿ–ն իրեն իրավունք կվերապահի չմասնակցել կառավարության կողմից ներկայացված ո՛րևէ օրինագծի քննարկմանը։
–Մենք ժողովրդի՛ հետ միասին կքննարկենք մեր հետագա անելիքները,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

7or.am