Լրահոս

02.12.2013 12:33


Պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, լրատվության պատասխանատուները և լրագրողները միասին հանուն աղետակայուն Երկիր մոլորակի

Պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, լրատվության պատասխանատուները և լրագրողները միասին հանուն աղետակայուն Երկիր մոլորակի

Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը` ՀՀ աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում, կազմակերպում են 2-օրյա միջազգային համաժողով` «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով, որը կանցկացվի Երևանում` դեկտեմբերի 3-4-ը:

Համաժողովի նպատակն է ի մի բերել արտակարգ իրավիճակների տեղեկատվության ոլորտում աշխարհի լավագույն փորձը, ստեղծված օրինակելի արժեքները, քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ:

Միջոցառմանը կմասնակցեն ոլորտում ընդգրկված միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրների փորձագետներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ, աղետի գոտիներում աշխատած ճանաչված լրագրողներ, աշխարհի խոշոր լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը