ԱԺ 4 խմբակցությունների ջանքերով կուտակայինի նախագիծը ԱԺ–ն կքննարկի արտահերթ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը», կուտակային կենսաթոշակային համակարգի 5% պարտադիր վճարի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցը ներկայացնելու են հատուկ ընթացակարգով։ Այսինքն, ԱԺ կանոնակարգ–օրենքով սահմանված հնարավորությունից օգտվելով՝ այդ որոշման նախագիծն, առանց քննարկման և քվեարկության, ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ և կքննարկվի արտահերթ։
–Այսօրվա քառօրյա նիստում որոշման նախագիծը ավտոմատ կընդգրկվի օրակարգ՝ առանց քաղաքական մեծամասնության ցանկության, և, ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ կքննարկվի։ Հավաքվել է 49 ստորագրություն,–ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ այս անգամ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը չեն կարողանա տապալել հարցի քննարկումը, ինչպես արեցին արտահերթ նիստի ժամանակ։
–ԱԺ կանոնակարգը որևէ սողանցք չի թողնում, որպեսզի ներկայացված նախագծի քննարկումը տապալվի։ Քննարկումը տեղի՛ կունենա։ Քաղաքացին ի՛նքը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է բարեկեցիկ թոշակ ստանալ, թե ոչ։ Այլապես, իշխանության, կառավարության հանդեպ այս տոտալ անվստահության պայմաններում նման նախագծի ընդունումը և կիրառումն ուղղակիորեն անընդունելի է,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա նաև ավելացրել է՝ կառավարությունը խստագույնս շահագրգռված է, որ այս օրենքը գործի։
–Թե ինչի՞համար է կառավարությունը խստագույնս շահագրգռված, այդ ամենը մեզ համար պարզ է, և խորհրդարանի ամբիոնից այդ ամեն ինչը կներկայացվի,–նշել է Ն. Զոհրաբյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am