Երկու «նախագահ», երկուսն էլ տարբեր բոյերի, բայց նույն ճակատագրի
Արևմուտքն ու Ռուսաստանը «դուրս են գրել» Ուկրաինայի ու Հայաստանի ղեկավարներին։
Եվրամայդանում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի հանդեպ առկա արհամարհանքը ցույց են տալիս, որ արտաքին խոշոր խաղացողներն այլևս չեն պատրաստվում հարաբերվել «քցող» մարդկանց հետ։ Մնացածն Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայում ՎիկտորՅանուկովիչը իշխանության եկավ ՌԴ–ի անթաքույց աջակցությամբ, սակայն հետագայում, հանուն անձնական շահի, սկսեց երկակի խաղ խաղալ։ Արդյունքում հայտնվեց ԵՄ–ի սալի և ՌԴ–ի մուրճի արանքում։ Չի բացառվում, որ այս ամենից հետո Ուկրաինան բաժանվի երկու մասի, այսինքն՝ պատռվի Արևելքի ու Արևմուտքի քաշքշոցներից։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական բոմժությունը և «քցողի» հոգեբանությամբ վարվող քաղաքականությունը։
Նույն բանն ավելի կեղտոտ ձևով և «քյարթ» տարբերակով արեց Սերժ Սարգսյանը։ Նա Արևմուտքին խոստանում էր ասոցացում, իսկ Կրեմլին էլ հավաստիացնում էր, որ ԵՄ–ին «բլեֆ» է անում, և եվրաասոցացումը ձևական բան է, քանզի ինքը «Հավերժ Ռուսաստանի հետ» հայեցակարգով է առաջնորդվում։
Բոլորին «այո» ասելու և քծնելու սերժսարգսյանական քաղաքականությունը, որին «նախաձեռնողական» անունն էին կպցրել, բերեց այն բանին, որ հիմա Հայաստանն անվստահելի գործընկեր է համարվում և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում։
Թեև Սարգսյանն այժմ, փորձելով քծնել Պուտինին, Մաքսային միություն է մտել ու Զորի Գայկովիչի ձեռքը բռնած՝ դուրս չի գալիս Գյուլիստանից, միևնույն է, Մոսկվան խաչ է քաշել նրա վրա, քանզի «քցողներին» և թափառաշրջիկներին չեն հարգում։
Հինգ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «իզգոյանալ» Արևմուտքից, է՛լ ավելի մեծացնել լարվածությունը Հայաստան–Թուրքիա հարաբերություններում և վտանգել Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը։
Սերժ Սարգսյանը պարտվել է։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Ով այս կոդը չի ընդունում, կամա թե ակամա ծառայում է ՀՀԿ ղեկավարին և ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանում ստեղծված իրավիճակի համար։
Երկու «նախագահ», երկուսն էլ տարբեր բոյերի, բայց նույն ճակատագրի
Արևմուտքն ու Ռուսաստանը «դուրս են գրել» Ուկրաինայի ու Հայաստանի ղեկավարներին։
Եվրամայդանում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի հանդեպ առկա արհամարհանքը ցույց են տալիս, որ արտաքին խոշոր խաղացողներն այլևս չեն պատրաստվում հարաբերվել «քցող» մարդկանց հետ։ Մնացածն Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչը իշխանության եկավ ՌԴ–ի անթաքույց աջակցությամբ, սակայն հետագայում, հանուն անձնական շահի, սկսեց երկակի խաղ խաղալ։ Արդյունքում հայտնվեց ԵՄ–ի սալի և ՌԴ–ի մուրճի արանքում։ Չի բացառվում, որ այս ամենից հետո Ուկրաինան բաժանվի երկու մասի, այսինքն՝ պատռվի Արևելքի ու Արևմուտքի քաշքշոցներից։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական բոմժությունը և «քցողի» հոգեբանությամբ վարվող քաղաքականությունը։
Նույն բանն ավելի կեղտոտ ձևով և «քյարթ» տարբերակով արեց Սերժ Սարգսյանը։ Նա Արևմուտքին խոստանում էր ասոցացում, իսկ Կրեմլին էլ հավաստիացնում էր, որ ԵՄ–ին «բլեֆ» է անում, և եվրաասոցացումը ձևական բան է, քանզի ինքը «Հավերժ Ռուսաստանի հետ» հայեցակարգով է առաջնորդվում։
Բոլորին «այո» ասելու և քծնելու սերժսարգսյանական քաղաքականությունը, որին «նախաձեռնողական» անունն էին կպցրել, բերեց այն բանին, որ հիմա Հայաստանն անվստահելի գործընկեր է համարվում և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում։
Թեև Սարգսյանն այժմ, փորձելով քծնել Պուտինին, Մաքսային միություն է մտել ու Զորի Գայկովիչի ձեռքը բռնած՝ դուրս չի գալիս Գյուլիստանից, միևնույն է, Մոսկվան խաչ է քաշել նրա վրա, քանզի «քցողներին» և թափառաշրջիկներին չեն հարգում։
Հինգ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «իզգոյանալ» Արևմուտքից, է՛լ ավելի մեծացնել լարվածությունը Հայաստան–Թուրքիա հարաբերություններում և վտանգել Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը։
Սերժ Սարգսյանը պարտվել է։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Ով այս կոդը չի ընդունում, կամա թե ակամա ծառայում է ՀՀԿ ղեկավարին և ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանում ստեղծված իրավիճակի համար։
Կորյուն Մանուկյան