Լրահոս

02.12.2013 11:35


Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին բախվել է գազատար խողովակի սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ-Արգավանդ ճանապարհին վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը