Լրահոս

30.07.2009 11:39


Հորդ անձրև, կարկուտ, վարարում, քամի

 

Լոռու մարզից տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւը ողողել է Դսեղ գյուղին պատկանող գոմերը, հացահատկի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները, մո­տա­­կա սարերից քշել-տարել 5 գառ եւ 6 գոճի:

Հորդառատ անձրեւից խցանվել է մարզի Ձորագետ գյուղի սելավատարը, ինչի հետեւանքով սելավաջրերն ու ջրաբերուկները ողողել են Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 32-րդ կմ-ը՝ այն դարձնելով դժվար-երթեւեկելի:

«Լոռու Ճանշին» ՓԲԸ-ի կողմից ավտոճանապարհը մաքրվել է:

Տեղացած հորդ անձրեւի եւ ուժեղ քամու հետեւանքով փլուզվել է Ձորագյուղի բնակիչ Մ. Մա­մա­ջան­յանին պատկանող տան տանիքը՝ 80 քմ մակերեսով:

***

Կոտայքի մարզից տեղեկացրել են, որ հուլիսի 28-ին, ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում տեղացած  հորդ անձրեւն ու կարկուտն ավերել են Արամուս գյուղի բնակիչ Ս. Մկրտչյանին պատկանող ջերմոցը՝ կոտրել ապակիները, վնասել կաթիլային համա­կար­­գը:

***

Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաննե­րում Դիլիջանի, ինչպես նաեւ մարզի Թեղուտ, Վազաշեն եւ Այգեհովիտ գյուղերի տարածքում տե­ղա­ցած կարկուտը եւ հորդառատ անձրեւը վնասել են համայնքների ցանքատարածքները, խոտհարքները, ինչպես նաեւ էլեկտրահաղորդալարեր:

Ստեղծվել է հանձ­նա­ժողով՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

***

Հուլիսի 29-ին, ժամը 10.40-ին Լոռու մարզից տեղե­կություն է ստացվել, որ Վանաձոր գետի վարարումից քանդվում է «Հայաստան առողջարան» համա­լի­րին հարակից ափապաշտպան պատնեշը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 21.20-ի դրությամբ գետի մակարդակը նվազել է, եւ պատնեշին վտանգ չի սպառնում:

 

Այս խորագրի վերջին նյութերը