Լրահոս

02.12.2013 10:58


«Հեղափոխությունը ժողովո՛ւրդն է իրականացնում»

«Հեղափոխությունը ժողովո՛ւրդն է իրականացնում»

Բոցը էն ա, որ ոմանք կրկին «միամտորեն» ասում են` «Տեսե՛ք, Ուկրաինայում հեղափոխություն են անում, այ էդ ա ընդդիմությունը, ոչ թե մերի նման» ... Առաջին հայացքից բավականին ճշմարիտ ա թվում, բայց փաստերը լրիվ այլ բան են ասում... Հարցապնդումները ճիշտ անելու պարագայում ամեն ինչ իր տեղն ա ընկնում...

Ովքե՞ր են հեղափոխություն անում Ուկրաինայում... ընդդիմություն ասվա՞ծը, թե՞ ժողովուրդը... իսկ ո՞վ հեղափոխություն չի անում Հայաստանում... ընդդիմություն ասվա՞ծը, թե՞ ժողովուրդը... Թե ուկրաինական, թե հայաստանյան ընդդիմադիր լիդերները, ըստ էության, հայտարարել են նույն մտքերը, այն է` ոչ մի ընդհարում ոստիկանների հետ, հանգստություն, իսկ բախումներն էլ իրավացիորեն համարվել են սադրանքների արդյունք: Այնպես որ, ուկրաինական ընդդիմությունը որևէ արտառոց քայլ չի կատարում խթանելու համար հեղափոխության իրականացումը: Հեղափոխությունը ժողովուրդն ա իրականացնում: Հեղափոխություն ծրագրելն աբսուրդություն ա: Հեղափոխությունը իրականացվում ա ինքնաբուխ եղանակով: Այլ եղանակներով իրականացված «հեղափոխությունը» հեղափոխություն չի:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը