Մոլդովայում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, էականորեն տարբերվում են «Էկզիտ-պոլի» տվյալներից։ Իշխող Կոմունիստական կուսակցության համար քվեարկել է ընտրողների 55,9 %-ը։
Այդ մասին «ИТАР-ТАСС» գործակալությանը հաղորդել են Մոլդովայի ԿԸՀ-ից։ Կոմունիստներին հետևում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ձայների 12,8%-ով, Դեմոկրատական կուսակցությունը՝ 12,4%-ով, Լիբերալիստական կուսակցությունը՝ 8,4%-ով, «Մեր Մոլդովա» դաշինքը՝ 6,1%-ով։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը։
«Էկզիտ-պոլի» արդյունքներով՝ կոմունիստները ստացել էին ձայների 40%-ը, և 43 տեղ խորհրդարանում՝ 101 տեղից։ Ընդդիմությունն էլ, ըստ նախնական տվյալների, ստացել է համարյա 59 տոկոս, և 58 տեղ խորհրդարանում։
Մոլդովայում ընտրություններն ավարտվել են