Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանի վրա ձերբակալվել են ֆրանսիացի և ավստրիացի գրոհայիններ
«ИТАР-ТАСС» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի փոխնախարար Արկադի Եդելովն ասել է, թե այն գրոհայինների թվում, ովքեր փորձել են անցնել ռուս-ադրբեջանական սահմանը, հայտնաբերվել են Ավստրիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների վարձու գրոհայիններ։ ։ Նրա խոսքերով՝ այն լուրերը, թե Հյուսիսային Կովկասում ավազակների մեջ կան այլազգիներ, արդեն ապացուցվում են փաստերով։
Թե երբ էին վարձու գրոհայինները փորձել Ադրբեջանի տարածքով ճանապարհ հատել դեպի Ռուսաստան, Եդելևը չի նշել։ Դեռևս հուլիսի 16-ին լուրեր էին պտտվում այն մասին, որ երկու երկրների սահմանին 6-7 մարդ է հարձակվել սահմանապահների վրա։ Ավազակներից մեկի վրա կրակել էին։