Կարծիք

30.11.2013 12:56


Հրանտ Տեր–Աբրահամյան. « Հայաստանի Եվրոպան Ազատության Հրապարակում է եղել ու կմնա»

Հրանտ Տեր–Աբրահամյան. « Հայաստանի Եվրոպան Ազատության Հրապարակում է եղել ու կմնա»

Նենց եք ազգովի շուխուր դրել, յանի Սերխիոն մեծ հաշվով իրա նման գորշ չեբուրների շրջապատ չէր ընկել (դե գուցե բացի Մերքելից, էն էլ զուտ աչքաչափով եմ ասում):

1. Յանուկովիչ, Ալիեւ եւ նման հետսովետական չեբուրներ,

2. Եվրաչեբուրներ, որոնք քանի տարի ա Սերժին ստեղ պահում են, ու կարծում եմ ոչ միայն որովհետեւ ինչ որ բաներ է իրենց շարունակ խոստացել, այլ որովհետել լավ էլ իրենց սորտն է՝ միջին մակարդակից ոչնչով չբարձրացող վարչարար-չինովնիկ,

3. Նույն եվրատուֆտիկների ու Սերժիկի համատեղ «հանճարեղության» պատճառով այսօր հայտնվեցինք ՄՄ կոչված անհեթեթության գիրկը, եւ ավելի հեռու ենք եվրոպական ուղուց քան երբեւէ,

4. Նույն եվրատուֆիտիկները, որոնք հենց իրենք առաջին հերթին թքած ունեն եվրոպական արժեքների վրա, եւ որոնց անգույն պրագմատիմզը բերեց այսօրվա իրավիճակին,

5. Եվրատուֆտիկները, որոնք վճռական պահին ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ ուժ պաշտպանելու իրենց հետ համագործակցող երկրներին ու նրանց ղեկավարներին (թեկուզ վրացական պատերազմը հիշեք, դե այս աշնան դեպքերն էլ վրադիր),

6. Նույն եվրատուֆտիկները, որոնց համար գեոպոլիտիկան նպատակ է, իսկ արժեքները՝ միջոց, բայց որոնք նույնիսկ մարդավարի գեոպոլիտիկ հաշվարկ չեն կարողանում անել:

....Ազատության Հրապարակում տասնապատիկ ավելի եվրոպական արժեք կար, քան ողջ էդ Վիլնյուսյան չեբուրների հավաքում միասին վերցրած:

Եվրոպան աշխարհագրություն չէ, ոչ էլ ռասա կամ ազգային պատկանելիություն, այլ մշակույթ, վարք եւ մտածողություն: Պետք չէ եվրոպացիներին փնտրել հեռուներում: Հայաստանի Եվրոպան Ազատության Հրապարակում է եղել ու կմնա:

Այս խորագրի վերջին նյութերը