Կարծիք

30.11.2013 02:32


Տաթևիկ Պողպատյան. «Ընտրակեղծարար Սերժ Սարգսյանն այսօր խոսում է ժողովրդավարությունից»

Տաթևիկ Պողպատյան. «Ընտրակեղծարար Սերժ Սարգսյանն այսօր խոսում է ժողովրդավարությունից»

Երկու նախագահական ընտրություններ կեղծած, հայաստանյան տնտեսությունը մենաշնորհացման տանող ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բացահայտ ստում է՝ խոսելով Հայաստանում իբր ընթացող «բարեփոխումներից», մասնավորապես՝ նա ասում է. «Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք՝ կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը»:

Այս ելույթը ցինիկ ծաղր է թե՛ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և թե՛ Եվրոպայի հասցեին: Սակայն հարկ է նշել, որ հենց Եվրոպայի անթաքույց աջակցության արդյունքն է, որ ընտրակեղծարար Սերժ Սարգսյանն այսօր խոսում է ժողովրդավարությունից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը