Լրահոս

30.07.2009 10:17


Լոս - Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը

Հյուպատոսությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս-Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:

Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ: Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի՝ մասնավորապես մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է  Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեղադրվող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումյանը 2002թ. -ից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 2003 թ.  ազատվել է ԱԳՆ համակարգում աշխատանքից և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

ԱՄՆ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը հյուպատոության տեխնիկական անձնակազմի անդամ է եղել և ազատվել է աշխատանքից  2007 թ:   

Այս խորագրի վերջին նյութերը