Կարծիք

30.11.2013 02:20


Արեգնազ Մանուկյան. «Ստեղ են ասել՝ նախիրը մտավ, էշի ճակատը պաչեց»

Արեգնազ Մանուկյան.  «Ստեղ են ասել՝ նախիրը մտավ, էշի ճակատը պաչեց»

Հարց. կարո՞ղ էր արդյոք Սերժ Սարգսյանը չբարևել Իլհամ Ալիևին։ Պատասխան. իհարկե՛ կարող էր։ Ստեղ են ասել՝ նախիրը մտավ, էշի ճակատը պաչեց։ Տո ասա այ «հարգարժան նախագահ», բա արժե՞ր ծանր տեղը թեթևացնել ու մեկ անգամ ևս նվաստանալ «կակոյ նիբուծ» Ալիևի մոտ։ Ասա արհամարհեիր ու անցնեիր, էլի։ Քեզ ո՞վ բան կասեր։ Բայց չէէէէէէէէէ, նախաձեռնողական նախագահը պիտի անպաճուճորեն բարևեր թշնամուն, րոպե առաջ պիտի նվաստանար նրա մոտ: Բա «և՛ և՛»–ի քաղաքականությունը հենց էդպես են վարում։ Նվաստանալ, նվաստանալ մինչև վերջ ու հրճվել, հրճվել այդ նվաստացումից մինչև վերջ։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը