Լրահոս

29.07.2009 19:26


Հանրային խորհուրդը Հայաստան–Ղարաբաղ համագործակցության հայեցակարգ կմշակի

Հանրային խորհուրդը Հայաստան–Ղարաբաղ համագործակցության հայեցակարգ կմշակի

Հանրային խորհրդի օրակարգում առաջնահերթ կարևորության հարցերից մեկն էլ Հայաստան-Ղարաբաղ համագործակցության հայեցակարգի մշակումն է։ Այդպիսով, նախատեսվում է հստակեցնել համագործակցության եզրերը բոլոր բնագավառներում։ Հանրային խորհրդում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀԽ-ի բոլոր հանձնաժողովներից։ 1-1,5 ամսում էլ պետք է հռչակագիր կազմվի՝ նշելով հայեցակարգի գաղափարախոսությունը։ ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրեն նաև ՀՀ կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչներին, բայց այդ հայեցակարգը ՀԽ-ի սեփականությունը պետք է լինի.

-Սա ոչ թե ամբիցիայի հարց է, այլ մենք ամենաազատն ենք, մենք ներկայացնում ենք հանրության կարծիքը, մեզ պետք չի հարմարվել աշխարհի այս կամ այն պետությանը, քաղաքական կոնյուկտուրային, մենք կարող ենք, իսկապես, քաղաքական դաշտից դուրս հանրային կարծիք, հանրային կոնցեպցիա ներակայցնել մեր հասարակությանը,- ՀԽ-ի 4-րդ նիստի ժամանակ ասել է Վ. Մանուկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը