Կարծիք

29.11.2013 12:59


Արեգնազ Մանուկյան. «Հենց ձե՛ր նմաններն են խայտառակում «ռեսպուբլիկան»»

Արեգնազ Մանուկյան. «Հենց ձե՛ր նմաններն են խայտառակում «ռեսպուբլիկան»»

Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ոտքով–գլխով մտնում են մի գործընթացի մեջ, որի ռիսկերն անգամ չեն հաշվարկել։ Ու ՀՀ էկոնոմիկայի նախարարն, առանց ամաչելու, Վիլնյուսում բռնում հայտարարում է դրա մասին. «Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք Մաքսային միությանը միանալու տնտեսական բոլոր ռիսկերը։ Նույնը վերաբերում է նաև ԵՄ–ի ազատ առևտրի համաձայնագրին»։

Հա, լավ, հայաստանցիներս հո գիտենք, որ դուք ապաշնորհ իշխանություն եք, բայց գոնե դրսում էդպիսի անմեղսունակ հայտարարություններ մի՛ արեք։ Ախր ձեզ ծիծաղի առարկա դարձնելով՝ ողջ Հայաստանն եք խայտառակում։

Ի դեպ, պարզվում է նաև, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն հրաժարվում հա՛մ կույս մնալու, հա՛մ էլ հաճույք ստանալու «շուստրի» գործելաոճից։ Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում միամտաբար հայտարարել է. «Մեզ համար շատ լավ կլիներ Ռուսաստանի, ԵՄ–ի և մյուս բոլորի հետ բաց սահմաններ ունենալը շարունակելը»։
Է հա, շատ լավ կլիներ, բայց երբ բոլորին «այո»–ներ եք շռայլում, արդեն բոլորը սկսում են մինչև վարդապետի խազը պահանջել այդ «այո»–ին տեր կանգնելը, ու վերջում ստացվում է, որ կիսահղի լինել ցանկացող իշխանությունն ամբողջությամբ հայտնվում է Պուտինի սրի տակ։
Այ հենց ձե՛ր նմաններն են խայտառակում «ռեսպուբլիկան»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը