Փաստաբան. «Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է»
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ մինչ ասուլիսին ներկայանալը այցելել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող իր պաշտպանյալին։
«Հարությունյանի վիճակը նորմալ է, որևէ բողոք չունի, անձնակազմից գոհ է»,–ասել է փաստաբանը։
Անդրադառնալով Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին՝ Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ այն անհիմն ու անօրինական է։
«Ոստիկանը, որի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվում է Շանթ Հարությունյանը, եղել է քաղաքացիական հագուստով, ոչ թե ոստիկանական համազգեստով։ Շանթը չէր կարող իմանալ՝ տվյալ անձնավորությունը ոստիկանության աշխատակի՞ց է, թե՞ ոչ»,–ասել է փաստաբանը՝ նշելով, թե Հարությունյանը կասկածներ ունի, որ իր շարքերում ևս եղել են սադրիչներ։
«Շանթը դեռ չէր հասցրել սկսել իր երթը, տեղի են ունեցել բախումները։ Միանգամից սադրիչները արել են իրենց գործը, և տեղի է ունեցել այն, ինչը եղել է»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։

7or.am