Լրահոս

29.07.2009 19:00


Ղարաբաղը դժգոհ է Հայաստանի հանրությունից

Ղարաբաղը դժգոհ է Հայաստանի հանրությունից

Հուլիսի 23-25-ը ԼՂՀ էին այցելել Հանրային խորհրդի 9 անդամնները՝ խորհրդի նախահագ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նրանք հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ ՀՀ կառավարության հետ աշխատանքում որևէ խնդիր չունեն, փոխարենը դժգոհ են Հայաստանի հանրությունից.

-Իրենք չեն տեսնում, որ Հայաստանի հանրությունն իրենց մեջքին կանգնած է։ Կարդալով Հայաստանի թերթերը, նայելով հեռուստատեսությունը՝ տպավուրությունն այն է, որ մեզ միայն երկու հարց է հետաքրքրում՝ պատերազմ լինելու է-չի լինելու, հողերը տալու են-չեն տալու՝ ո՞վ ո՞ւմ է ծախում։ Այսինքն, Ղարաբաղն իր բազմաթիվ խնդիրներով դուրս է մղված մեր հանրության հետաքրքրություններից և այդ հարցերի շուրջ գնում է միայն և միայն սպեկուլյացիա, որ Հայաստանում առաջացնում է ներքին ճեղքվածք, անվստահություն իրար նկատմամաբ,- նշել է Վ. Մանուկյանը՝ հավելելով, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ իրեն ասել է.

-Ձեր Աբովյան փողոցով քայլողները հասկանո՞ւմ են, որ իրենց անվտանգության ճակատը մեր ռազմաճակատն է։ Այդ գիտակցությունը եթե մեր ժողովրդի մեջ չլինի, մենք որևիցե խնդիր լուծել չենք կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը