Լրահոս

29.07.2009 18:47


Վազգեն Մանուկյան. «Ցանակացած զիջում մեզ ուղղակի մոտեցնում է պատերազմի»

Վազգեն Մանուկյան. «Ցանակացած զիջում մեզ ուղղակի մոտեցնում է պատերազմի»

-Այն սկզբնական մտքերը, որ մենք փոխզիջումների, բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ կգանք մի լուծման և Ղարաբաղը բնական ձևով կինտեգրվի մեր կյանքին ու մենք կկարողանանք գնալ առաջ, իմ կարծիքով՝ մենք արդեն այդ իլյուզիաներից մի քիչ հեռու ենք,- այսօր կայացած Հանրային խորհրդի 4-րդ նիստի ժամանակ ասել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նա մոտ ժամանկներում ԼՂ-ի խնդրի լուծումը չի տեսնում, որովհետև մի շատ վճռական հարց կա.

-Ադրբեջանը ոչ մի ձևով ո՛չ համաձայնվում է, ո՛չ էլ մոտ ժամանակներս կհամաձայնվի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի։ Այդ դեպքում, ցանկացած փոխզիջման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև այդ խնդիրը եթե կա, ցանակացած զիջում ուղղակի մոտեցնում է մեզ պատերազմի՝ ոչ մի բան չտալով, ո՛չ տնտեսական, ո՛չ տրանսպորտային, ոչ մի բան։

 Վ Մանուկյանը ողջունել է բանակցային գործընթացին ՀՀ  իշխանությունների մասնակցության շարունակությունը, բայց նրա համոզմամբ՝ արդեն պետք է հասկանալ, որ մենք մի նոր իրավիճակում ենք, երբ ոչ թե «ճամպրուկները հավաքած գնացքի մոտ սպասում ենք, որ հենց հիմա այն կշարժվի, կնստենք, այլ, որ մոտակա 10-20 տարվա ընթացքում մենք ունենալու ենք այս վիճակը»։ Վ. Մանուկյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց հետ հարաբերությունների հայեցակարգ ձևավորեն և հստակեցնեն, թե  ի՞նչ միասնական նպատակներ են հետապնդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը