Ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին և անդրադառնալով խորհրդի ստեղծման նպատակներին ու խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհրդի գործունեությամբ առավել կամրապնդվի հասարակություն-բանակ կապը, կապահովվի հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության բարձրացման գործում՝ միաժամանակ խթանելով պաշպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների համագործակցությունը:
Այնուհետև պաշտպանության նախարարը խորհրդի անդամներին է ներկայացրել զինվորական ծառայությանը և առօրյային վերաբերող որոշ մանրամասներ: Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, քննարկվեցին խորհրդի առաջիկա գործունեությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Խորհրդի նախագահ է ընտրվել Գեղամ Հարությունյանը:
ՊՆ Հասարակական խորհրդի առաջին նիստը