Կարծիք

29.11.2013 08:55


Հարութ Ուլոյան. «Սերժին թողած` Պուտինի դեմ են ցույցեր կազմակերպում»

Հարութ Ուլոյան. «Սերժին թողած` Պուտինի դեմ են ցույցեր կազմակերպում»

Երբ ասում էին` ով Սերժի հրաժարականը չի պահանջում, իրական ընդդիմություն լինել չի կարող, չնայած որ ակներև է, շատերը չէին ընդունում դա: Այդ մտքի հետ չհամաձայնվողներն էլ ասում էին` ի՞նչ իմաստ ունի հրաժարական պահանջելը, հո դրանից Սերժը հրաժարական չի՞ տալու: Շատերը միամտորեն են նման կարծիք հայտնում, բայց, մեծ մասամբ, դա ուղղակի կռուտիտի հերթական «նմուշն» ա:
Պայքարում էին հայ-թուրք պատմաբանների հանձանաժողով ստեղծելու դեմ, բայց պահանջում էին ոչ թե Սերժի, այլ ԱԳՆ Նալբանդյանի հրաժարականը (լավագույն դեպքում)... Սերժը Արցախի հարցի լուծումը միայն ու միայն փոխզիջման միջոցով ա տեսնում, բայց «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցները, էդ թողած, գոռում են` հելնենք Մասիսի գագաթին, թքենք թուրքի ճակատին... Ասում են` ընտրությունները համատարած ու պարբերաբար կեղծվում են, բայց չես հասկանում, թե ում են մեղադրում, իսկ վերջում էլ Սերժին նախագահ-ով են դիմում... նույնիսկ` հարգարժա՛ն նախագահ... Հիմա էլ Մաքսային միությանը միանալու դեմ են, իբր, բողոքում, ու Սերժին թողած` Պուտինի դեմ են ցույցեր կազմակերպում... Մյուս խնդիրների լուծումը «չհրաժարականացնելու» մասին էլ չեմ խոսում.... արտագաղթ, պետական հիմնարկների խայտառակ ու հանցավոր գործունեություն, կոռուպցիա, բնության ոչնչացում, համատարած թանկացումներ...

Առանց Սերժի հրաժարականը պահանջելու (քանի որ անիմաստ ա)՝ իբր ուզում են ինչ-որ խնդիրներ լուծել էս երկրում... Վաղն էլ դիմում կներկայացնեք իշխանությանը (ոչ Սերժին) հեղափոխություն արտոնելու համար...:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը