Կարծիք

28.11.2013 22:20


Արեգ Գևորգյան. «Անկախ Հայաստանը՝ անսե՛րժ Հայաստանն է»

Արեգ Գևորգյան. «Անկախ Հայաստանը՝ անսե՛րժ Հայաստանն է»

Ի՞նչ է նշանակում պայքարել Պուտինի դեմ:
Սա ի՞նչ է: Խոստովանություն, որ մենք ոչնչությո՞ւն ենք, որ մենք թո՞ւյլ ենք, որ մեզ օգտագործո՞ւմ են երբ ուզեն ու ոնց ուզե՞ն: Այն պարագայում, երբ մեզ օգտագործման ենթարկելու առաջին պատասխանատուն ինքներս ենք, որ հանդուրժել ու հանդուրժում ենք մեր երկիրը բռնաբարող ռեժիմը, որ պայքարում ենք ում դեմ ասես, բացի մեր անկախությունը աճուրդի հանած Սերժ Սարգսյանից:

Ուրեմն արդեն երևի հազարերորդ անգամ կկրկնվի այս նույն միտքը, բայց ցավոք դրա անհրաժեշտությունը պահպանվում է. պուտիններ ու օբամաներ միշտ լինելու են ու միշտ էլ ձգտելու են օգտագործել թույլերին, ինչին հակառակ ոչ թե պետք է պայքարենք նրանց դեմ, այլ ինքներս ձգտենք ուժեղ լինել, հնարավորինս շուտ ազատվել Հայաստանը թուլացնող ու վաճառքի հանող Սերժ Սարգսյանից:

Անկախ Հայաստանը՝ անսե՛րժ Հայաստանն է:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը