Քաղաքական

28.11.2013 16:40


Ոստիկանության «խուճուճ» արձագանքը Յուրի Վարդանյանի և Արմեն Ասոտյանի «բրազիլական հերոսություններին»

Ոստիկանության «խուճուճ» արձագանքը Յուրի Վարդանյանի և Արմեն Ասոտյանի «բրազիլական հերոսություններին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խայտառակ պատմության մեջ են հայտնվել։ Երբ Հայաստանի մարզական պատվիրակությունը Բրազիլիայում Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին մասնակցելու համար գնացել է օդանավակայան, պարզվել է՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:

Այսօր այս աղմկահարույց դեպքի կապապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:

Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն»:

Հատկանշական է, որ ոստիկանությունը չի բացահայտում ո՛չ այդ ընկերության, ո՛չ էլ դրա տնօրենի անունը՝ գրելով միայն՝ «մի ընկերության տնօրեն»։ Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ է այդ «մի ընկերության տնօրենը» գումարը փոխանցել ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին, որն էլ այն պետք է տար «տոմսեր վաճառող ընկերությանը»։ Այստեղից ակնհայտորեն կոռուպցիայի ու «ատկատի» հոտ է գալիս։

Մեր ունեցած տեղեկություններով՝ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է «Էկզոտուր» տուրիստական գործակալությունը, որը կասկածելի էժան գներ է առաջարկել Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը