Մեկնաբանություն

28.11.2013 16:12


«Չարիքի օթևանը («Обитель зла») – 5»

«Չարիքի օթևանը («Обитель зла») – 5»

Ասում են՝ հասարակությանը որակումներ տալը, մեղմ ասած ճիշտ, չի։ Չի՛ կարող հասարակությունը քայքայված, հիվանդ կամ հուսալքված լինել։ Այդպես են ասում։

Առանց որակում տալու՝ մի հատ փողոցում մարդկանց դեմքերին նայե՛ք։ Լրիվ «Չարիքի օթևանը («Обитель зла») - 5»-ն է։ Սցենար էլ պետք չի գրել։ Սոցիալական ցանցերն էլ չեն օգնում. մտածում ես՝ կուտակված մաղձը ստատուսների ու քոմենթների ձևով դուրս կթափեն ու կհանդարտվեն, էն էլ՝ չէ։ Ինչքան վիրտուալ տիրույթներում են «թարախոտ», նույնքան էլ իրական կյանքում։

Ինձ միշտ նյարդայնացրել է, երբ անծանոթ ինչ–որ մեկը կիսազարմացած ու բութ հայացքով կենտրոնանում է վրաս։ Այդպիսիները գնալով ավելանում են։ Ինչի՞ց է։ Ասում են՝ հոգսերից։ Հիմա մեր հասարակությունը հոգսաշա՞տ է։ Թե՞ նման ձևակերպումն էլ է սխալ։

Բայց, ամեն դեպքում, հասարակությանը մեղադրել չի կարելի։ Մեզանում ձևավորված գաղջ մթնոլորտի պատվիրատուն իշխանությունն է։ Հետևաբար, պետք է գլխից բռնել, այլ ոչ թե շարքային քաղաքացիներին մեղադրել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը