Լրահոս

29.07.2009 18:19


Իրան–Հայաստան երկաթգծի կառուցումը թևակոխել է համաձայնության փուլ

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շրջանակներում տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքները իրականացնելու համար, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  հետ վարկային միջոցների տրամադրման շուրջ ստորագրվել է համաձայնագիր։ Այդ մասին նոր նամականիշի մարման և շրջանառության մեջ դնելու այսօրվա միջոցառման ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը։ «Այս տարվա ընթացքում ԱԶԲ-ի հետ կստորագրվի պայմանագիր, որով երկաթգծի ՏՏՀ աշխատանքների իրականացման համար Հայաստանը կստանա վարկային միջոցներ»,-ասել է Գուրգեն Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը