Ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի. «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի նամակը ՀՀ նախագահին
ՊարոնՍերժՍարգսյանին ՀՀ Նախագահ
Երևան, ՀայաստանիՀանրապետություն
ԺԽ-Ե-0544/09
Հարգելի պարոն Նախագահ,
Այսօր այցելել եմ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, ով այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սա առաջին այցելությունս չէր քրեակատարողական հիմնարկ: Բայց երբևէ այսքան ծանր զգացողությամբ դուրս չեմ եկել այնտեղից, որովհետև որևէ քաղբանտարկյալի մոտ չեմ նկատել առողջության այդպիսի վատթարացում ինչպիսին առկա էր նրա մոտ: Տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ և 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:
Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն մեր հորդորները չլսվեցին: Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջև կանգնած հայ երիտասարդ: Հետևությունս մեկն է՝ չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները՝ այդ թվում պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաև չպահպանվեց նրա առողջությունը:
Կարևորելով մեր երկրի ստանձնած շատ պարտավորություններ՝ էլ առավել եմ կարևորում մեր երկրի ներսում հանդուրժողականության, մեծահոգության և արդարամտության դրսևորումները: Անարդար է, երբ քրեական հանցագործը, ով մայրաքաղաք Երևանում մահվան հանգեցնող «ճակատամարտ» է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու արարք:
Հարգելի պարոն Նախագահ,
Հայցում եմ Ձեր միջամտությունը և ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Արման Բաբաջանյանին:
Ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի. «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի նամակը ՀՀ նախագահին
Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահ
Երևան, Հայաստանի Հանրապետություն
ԺԽ-Ե-0544/09
Հարգելի պարոն Նախագահ,
Այսօր այցելել եմ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, ով այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սա առաջին այցելությունս չէր քրեակատարողական հիմնարկ: Բայց երբևէ այսքան ծանր զգացողությամբ դուրս չեմ եկել այնտեղից, որովհետև որևէ քաղբանտարկյալի մոտ չեմ նկատել առողջության այդպիսի վատթարացում ինչպիսին առկա էր նրա մոտ: Տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ և 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:
Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն մեր հորդորները չլսվեցին: Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջև կանգնած հայ երիտասարդ: Հետևությունս մեկն է՝ չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները՝ այդ թվում պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաև չպահպանվեց նրա առողջությունը:
Կարևորելով մեր երկրի ստանձնած շատ պարտավորություններ՝ էլ առավել եմ կարևորում մեր երկրի ներսում հանդուրժողականության, մեծահոգության և արդարամտության դրսևորումները: Անարդար է, երբ քրեական հանցագործը, ով մայրաքաղաք Երևանում մահվան հանգեցնող «ճակատամարտ» է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու արարք:
Հարգելի պարոն Նախագահ,
Հայցում եմ Ձեր միջամտությունը և ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Արման Բաբաջանյանին:
Հարգանոք՝
Արմեն Մարտիրոսյան
Խմբակցության ղեկավար