Լրահոս

28.11.2013 14:07


ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով

ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա ժամկետում պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ ամփոփաթերթիկում արտահայտված ՀՀ կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, ՀՀ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը` սահմանված կարգով` ՀՀ Ազգային ժողով: Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում, և միայն 87-ը ընդունելի չի համարվել:

Այս խորագրի վերջին նյութերը