Քաղաքական

28.11.2013 11:48


««Մկնիկներ»–ի մոտեցմամբ, հասկանալի է՝ ինչ պիտի կախեն նախագահականի ճաղավանդակներից»

««Մկնիկներ»–ի մոտեցմամբ, հասկանալի է՝ ինչ պիտի կախեն նախագահականի ճաղավանդակներից»

«Չորրորդ իշխանություն» թերթը իր «լուր-մեկնաբանություն»–ում գրում է.

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ, ի նշան բողոքի, Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկնիկներ են կախել:

«ՉԻ»- Ակտիվիստներն, իհարկե, դա արել են առանց որևէ հետին մտքի՝ ամենևին նկատի չունենալով որևէ մեկի մականունը: Այլ հարց է, որ եթե բոլոր բողոքավորները որոշեն նույնպիսի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և մկներ բաց թողնել ԱԺ տարածքում, ոստիկանությունը ստիպված կլինի նրանց դեմ կատուներ կիրառել: Այ, դա հաստատ դուր չի գա Աժ ղեկավարությանը: Իսկ եթե նույն մոտեցումը կիրառեն նաև նախագահական նստավայրի առջև ցույց անողները, նրանց դեմ պետք է պայքարեն ոչ թե հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը, որովհետև հասկանալի է, թե ինչ պիտի կախեն ցուցարարները նախագահականի ճաղավանդակներից:

Այս խորագրի վերջին նյութերը