Լրահոս

29.07.2009 18:09


Սուրեն Սուրենյանց. «Բնական է, որ Մինսկի խմբի համանախագահները մեջբերում են Ալիևի խոսքերը»

Սուրեն Սուրենյանց. «Բնական է, որ Մինսկի խմբի համանախագահները մեջբերում են Ալիևի խոսքերը»

-Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակները բացահայտված չեն։ Մենք միայն այն գիտենք, որ համանախագահները հավաքվել են Կրակովում և քննարկել են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որ ներկայացվի  հակամարտող կողմին,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Կրակովում Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված նորացված տարբերակաների մասին՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշել է, որ, իր կարծիքով, բանակցությունների առաջին փուլն ավարտվել  է, և սկսվում նորը։

-Դրական, թե  բացասական, չեմ կարող ասել։ Ալիևն ու Սարգսյանը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ, և հիմա սկսվում է բանակցությունների նոր ռաունդ, որի ընթացքում քննարկվելու են դետալները,-ասել է նա։

Պատասխանելով այն  հարցին, թե ինչու է միշտ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս մեջբերում Իլհամ Ալիևի խոսքերը, Սուրեն Սուրենյանցը պատասխանել է, թե դա շատ բնական է.

-Իլհամ Ալիևն ավելի շատ է բացահայտել Մադրիդյան սկզբունքները, քան Սերժ Սարգսյանը։ Դրա համար շատ բնական է, որ Բրայզան իր ելույթնոերում ավելի շատ հղում է անում Իլհամ Ալիևին։ Ինձ համար ավելի մտահոգիչ է, որ Հայաստանի պատկան մարմինները չեն արձագանքում դրան։ Դա նշանակում է, որ Ալիևը արել է իրական բացահայտումներ,- հավելել է Սուրեն Սուրենյանցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը