Կարծիք

28.11.2013 10:33


Մերի Մովսիսյան.

Մերի Մովսիսյան.

Կառավարող էլիտաների անարդյունավետության առաջին ախտանիշներից է լեգիտիմության պակասը, սեփական ծրագրի ձախողումը։ Ուժային կառույցների մշտական/հաճախակի «պատվիրակումը» իշխանության կողմից նույնպես խոսում է դրա մասին։

Կարելի է անվերջ թվարկել անարդյունավետ իշխանական էլիտաների առանձնահատկությունները, սակայն անդրադառնամ մեր իրականության մեջ շրջանառվողներին։ Վերը թվարկված ինդիկատորներից բացի՝ կա ևս մեկը, որ բավականին հետաքրքիր է։

Տեսնելով, որ համաշխարհային ճգնաժամի վարկածն այլևս իրեն չի արդարացնում՝ նոր վարկած են առաջ քաշել իշխանության պալատականները և ակտիվ շրջանառության մեջ դրել այն։ Դա ամեն ինչում ընդդիմությանը մեղադրելն է, որ ընդդիմությունն է մեղավոր տնտեսական աճի երկնիշ անկման, արտագաղթի և այլ բաների մեջ։

Փաստորե՞ն, եթե լիներ կայացած, ավելի ուժեղ ու իշխանության գլխին տվող ընդդիմություն, Հայաստանը կդառնար դրախտ երկրիս երեսին։ Շտապեմ հիասթափեցնել քաղաքականությունից հեռու իշխանական անգրագետ պալատականներին։ Քաղաքական գիտության մեջ վաղուց ամրագրված է այն փաստը, որ անցում–համախմբում փուլում գտնվող էլիտաներին բնորոշ է ընդդիմությանը սեփական ձախողումների թիրախ սարքել, երբ էլիտան ունակ չէ քաղաքական կամք ցուցաբերել, և գնալ բարեփոխումների վերևից։ Լավ կլիներ, որ իշխանության պալատական «քաղաքագետները» գնային վերապատրաստման և տեղից խղճուկ վիճակն ավելի խոցելի չդարձնեին։ Ամեն դեպքում, կարող է հնչի. «Տղանե՛ր, սիրուն չի՜»։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը